«Ռուսաստանը ծրագրում էր օդային ահաբեկչություն Լեհաստանի և այլ երկրների դեմ». Դոնալդ Տուսկ

«Ռուսաստանը ցանկանում է վնասել համաշխարհային ավիաընկերություններին»,- այսօր՝ հունվարի 15-ին, Կիևում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Տուսկի խոսքով՝ Ռուսաստանը ծրագրում էր օդային ահաբեկչություն Լեհաստանի և այլ երկրների դեմ։ Լեհաստանի վարչապետը չի մանրամասնել, սակայն նշել է, որ Մոսկվան պատերազմ է մղում ողջ Արևմուտքի դեմ։
«Ես չեմ խորանա մանրամասների մեջ, բայց կարող եմ հաստատել, որ Ռուսաստանի Դաշնությունը ծրագրում է օդային ահաբեկչություն ավիաընկերությունների դեմ՝ ամբողջ աշխարհում... Այս դիվերսիոն գործողությունները սաբոտաժ են՝ պատերազմի մի տեսակ, որը Ռուսաստանը հայտարարել է ողջ աշխարհին, ոչ միայն Ուկրաինային»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ ռուսական ագրեսիայի դեմ պահանջվում են Արևմուտքի միասնական ջանքերը։ «Ագրեսորը պետք է միասնական պատասխան ստանա»,- ասել է նա:
Մամուլի ասուլիսում Տուսկը վստահեցրել է, որ Եվրոպան հավատում է այս պատերազմում Ուկրաինայի հաղթանակին։ Գործընկերներն ու դաշնակիցները մտադիր են շարունակել օգնել Կիևին՝ հետ մղել ռուսական չհրահրված ագրեսիան։ Իսկ Լեհաստանը դեռ մտադիր է այս հարցում առաջատար դեր խաղալ։

«Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը». Հակոբ Բադալյան
118:06
«Պետք է ասվի, թե առկա կոռուպցիան ինչ ծավալ ունի և որքանով կկրճատվի աշխատավարձերի բարձրացման արդյունքում»․ Արման Մելիքյան
2017:54
«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան
5216:48
«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
8513:36
«Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9113:12
«Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը». Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)
9312:00
«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
10311:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
10810:12