«Կվերանայվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի մոտեցումները»․ Սուրեն Պապիկյան

Կվերանայվեն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի մոտեցումները։ Այս մասին հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարն արձանագրեց, որ այս տարի ամառային զորակոչի ժամանակ զորակոչիկների թիվը նախորդ տարվա համեմատ մեկ հինգերորդով ավելացել է։
Պապիկյանը հայտարարեց, որ պաշտպանության նախարարի գլխավորությամբ և գերատեսչությունների ներկայացուցիչների ու տեղակալների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ նպատակ ունենալով վերանայել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ձևը և բովանդակությունը։
«Հիմքում պետք է դրված լինի զինակոչիկի ֆունկցիոնալությունը․․․ Մենք կկարողանանք ներգրավել նաև այնպիսի զինակոչիկների, որոնք առաջին հայացքից, այսօրվա կառուցակարգերով, պիտի ազատվեին բանակից, բայց թե՛ իրենց աշխատանքային ոլորտով, թե՛ իրենց ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ ոչնչով չեն տարբերվում ինձնից և ձեզանից»,- նշեց Պապիկյանը՝ կարծիք հայտնելով, որ դա կբերի ավելի օբյեկտիվ զորակոչի:

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
14918:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
246Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
34930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
52028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
52828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
52927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40727.10.2026, 11:00