«Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ»․ Սուրեն Պապիկյան

«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ո՛չ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ո՛չ Ռուսաստանը: Այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսում ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը:
«Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր: Սրանք հարցեր են, որոնցից ո՛չ ռուսական կողմը, ո՛չ մենք չենք խուսափում, և պետք է չխուսափենք»,- նշեց Պապիկյանը:
Նախարարը հիշեցրեց՝ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որով մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պետք է պակասեցվի: «Կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել: Պետք է ասեմ, որ սա միակ ընթացիկ պայմանագիրը չի եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև: Բնական է՝ կան պարտավորություններ, որոնք ուշացումների բերումով կարող են ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ-տուգանքներ և այլն: Բայց նաև պայմանագրեր կան, որոնք պատշաճ կատարվում են»,- նշեց Պապիկյանը՝ մանրամասներ չհայտնելով:

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
15518:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
248Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
35130.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
52228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
52928.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
53027.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47727.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40827.10.2026, 11:00