«Խաչատուր Սուքիասյանի որդին ինչո՞ւ չի զորակոչվել բանակ» լրագրողը` Սուրեն Պապիկյանին

«Ես չեմ ուզենա անձերի անդրադառնալ, կարծում եմ՝ դա գլոբալ խնդիր է, որին որակում տվել եմ Ազգային ժողովում»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՔՊ-ականների՝ այդ թվում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին չի զորակոչվել բանակ։
«Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ ՀՀ ԶՈւ-ում ծառայող տղաների, նրանց հարազատների, ծնողների նկատմամբ և նմանատիպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր խուսափել են, բայց երբեմն անհրաժեշտ է այդ հանգամանքները հիմնավորել, որովհետև ես բժիշկ չեմ և չեմ կարող գնահատել՝ ով, ինչ հիվանդությամբ է խուսափել ծառայությունից, բայց ես կարող եմ գնահատել՝ ով է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու բերումով ծառայությունից խուսափել։ Այսինքն՝ կան չափելի և անչափելի գնահատականներ։ Ես նորից եմ կրկնում՝ իմ գնահատականը հստակ է՝ անկախ անձերից ու դերակատարներից»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
14918:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
246Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
34930.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
52028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
52828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
52927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40727.10.2026, 11:00