Ադրբեջանցիները կեղծում են պատմությունը` Գանձասարի վանական համալիրը համարելով աղվանական

Գեղարդ հիմնադրամը գրում է. «13-րդ դարի հայկական ճարտարապետության «գոհարն ու շտեմարանն» է Գանձասարի հռչակավոր վանական համալիրը։ Վանքն առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի կեսերին՝ հայոց կաթողիկոս Անանիա Մոկացու կողմից։ 1216-1238 թվականներին Խաչենի գահերեց մեծ իշխան Հասան Ջալալ-Դոլան կառուցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ նրա հյուսիսային պատին թողնելով 27 տողից բաղկացած վիմագիր արձանագրություն։ 14-րդ դարի վերջերից մինչև 1815 թվականը վանքը եղել է Գանձասարի կաթողիկոսության աթոռանիստը, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց։ 18-րդ դարի սկզբին հանդիսացել է Արցախի ազատագրական շարժման կենտրոն։ Վանքի պատերին կա շուրջ 200 հայերեն արձանագրություն։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Գանձասարի վանքն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր Գանձասարի հայկական վանական համալիրը համարվել «աղվանական եկեղեցական ճարտարապետության մարգարիտ», երբ 13-րդ դարում Արցախում և, ընդհանրապես, տարածաշրջանում աղվանական բնակչություն գոյություն չուներ»:

Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
55829.10.2026, 23:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրենի հետ քննարկել է Արցախի մշակույթին վերաբերող հարցեր
79329.10.2026, 23:31
Ռումինիայում հայտնաբերվել է երեխայի հռոմեական սարկոֆագ՝ անվնաս վիճակում (լուսանկար, տեսանյութ)
114328.10.2026, 23:31
«Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության պարտավորությունն է»․ Հովիկ Ավանեսով
43328.10.2026, 11:42
Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել
41627.10.2026, 13:48
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
58725.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
62125.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
60624.10.2026, 23:36