Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դավադրապաշտությունը մեր գենետիկայի մե՞ջ է». Վահրամ Աթանեսյան

«Դավադրապաշտությունը մեր գենետիկայի մե՞ջ է». Վահրամ Աթանեսյան
115
Այսօր, 11:48

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դավադրապաշտությունը մեր գենետիկայի մե՞ջ է: Հայ օգտատերն անհանգստացած է, որ Հայաստան-ԱՄՆ «պայմանագիրը» կարող է «գաղտնի կետ ունենալ, որ Իրանի դեմ Ամերիկայի հարձակման դեպքում մեր տարածքն օգտագործվի բնական դաշնակցի (Իրանի) դեմ»: Նախ, ո՞վ է ասել, որ ԱՄՆ-ը պատերազմ է սկսելու Իրանի դեմ: Երկրորդ, Իրանին հարված հասցնելու համար ԱՄՆ-ը Մեղրի կամ Քաջարան հասնելու կարիք չունի: Նադիր շահի ժամանակները չեն, երկրները կայծքարի հրացանով չեն կռվում: Տարածաշրջանում ամերիկյան բազաներ, ռազմանավեր կան, ավիակիրներ, սուզանավեր, որ հեռահար հրթիռներ ունեն: Այնպես որ՝ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ը Հայաստանի «մի ափ տարածքի» կարիքը հաստատ չի զգա: Բայց կրկնեմ. ո՞վ է ասում, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմելու է»:

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան