«Խաղային հաշիվներից հափշտակվել է խոշոր չափի գումար»․ ՔԿ
![]() 442 Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ., 17:06 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց մասով: «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2021 թվականի հունիս-օգոստոս ամիսներին մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում գործող ընկերություններին պատկանող բուքմեյքերական կայքերում գրանցված մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Պարզվել է, որ այդ միջոցների մի մասը հափշտակվել է չորս տարբեր հանցավոր խմբերում ընդգրկված յոթ անձանց և վերջիններիս հետ հանցավոր համաձայնության եկած և հանցավոր խմբում ընդգրկված անձանց կողմից։ Հիշյալ հանցավոր խմբերում ընդգրկված անձինք տեղյակ լինելով ՀՀ-ում գործող երկու բանկերի բանկոմատների ծրագրային ապահովման թերության մասին՝ ՀՀ տարածքում գործող ընկերությունների բուքմեյքերական կայքերում իրենց և այլ անձանց անվամբ գրանցված խաղային հաշիվներին գումարներ են մուտքագրել և մուտքագրված դրամական միջոցների արհեստական շրջանառությունն ապահովելու նպատակով կատարել են պարտության ցածր հավանականություն ունեցող խաղադրույքներ: Այնուհետև օգտվելով ծրագրային այդ թերությունից, օգտահաշվին գոյացած դրամական միջոցները բազմաթիվ կանխիկացման գործարքներով երկու տարբեր բանկոմատից միաժամանակ կանխիկացրել են՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 480 հզր ՀՀ դրամ գումար: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է նաև, որ հիշյալ հանցավոր խմբերի անդամները 2022 թվականի փետրվարին կրկին օգտվելով բանկոմատներից գումար կանխիկացնելու բնականոն ընթացքն ապահովող ծրագրային թերությունից՝ համակարգչային հափշտակությամբ ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 55 մլն 636 հզր ՀՀ դրամ: Հիշյալ յոթ անձանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), մեկ անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ), երկու անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը), երեք անձի նկատմամբ՝ 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը) (2 դրվագ): Չորս անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ երկու անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Հանցավոր խմբերում ներառված մյուս անձանց, ինչպես նաև այլ հանցավոր խմբերի մասով նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է Քննչական կոմիտեն: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |
Վթար՝ Արարատի մարզում. 19-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել
173Երեկ, 21:24«ԱՄՆ-ն ոչնչացրել է «Ալ-Քաիդա»-ի պարագլուխներից մեկին»․ Թրամփ
244Երեկ, 13:01Նովոսիբիրսկի օդանավակայանում երկու հայ ուղևորներ կոտրել են ելքի դուռը՝ վազելով ինքնաթիռի հետևից
272Երեկ, 11:49Լոգարանում 22-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել
215Երեկ, 11:42Տորոնտոյում ավիավթարի է ենթարկվել ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը (տեսանյութ)
536Երեկ, 01:03Դեպքից առաջ զորամասում վեճ է եղել. մանրամասներ
38217.02.2025, 22:12Վարդաշատում հայտնաբերվել է տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում
24817.02.2025, 22:06Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկին
35717.02.2025, 16:43