«Հանրությունը ոչ թե արժեհամակարգի, այլ մարդկանց փոփոխություն է պահանջում». Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր մոլորությունն այն է, որ հանրությունը ոչ թե արժեհամակարգի, այլ մարդկանց փոփոխություն է պահանջում։ Եվ առաջանում է հակասություն՝ Հների ու Նորերի։ Եվ այդ հակասության մեջ կորցնում ենք գլխավորը, ամենակարևորը՝ արժեհամակարգը։
Այսքան կորուստներից հետո անգամ չհասկացանք, որ խնդիրն ամենևին Նիկոլի ու իր թիմի տկարությունը, նրա դավաճանությունը չէ։ Քանզի հանրությո'ւնը կերտեց նրան այդպիսին։
Խնդիրը նույն հանրության, այսօրվա հայի արժեհամակարգի բացակայության մեջ է։
Վերջին երեսուն տարիներին չեմ հադիպել գեթ մեկ քաղաքական ուժի, որն արժեքների փոփոխություն առաջարկեր, որն առաջարկեր ազգային, ազգայնական գաղափարախոսություն։ Միայն ինչ-որ ծեծված տնտեսական լոլոներ, հակակոռուպցիոն կեղծ ծրագրեր, Արևելք-Արևմուտք հակասության վրա խաղեր։
Եվ արդյունքում ունենք այն, ինչ ունենք։
Անարժեք հանրությունն անարժան է ավելիին»։

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
2300:24
«Դասական Եվրոտեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (տեսանյութ)
41Երեկ, 23:42
««Ո՞վ է պատասխան տալու, որ 12-ամյա երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց»․ Կարինե Թորոսյան
72Երեկ, 23:23
Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
61Երեկ, 22:12
«Հովհաննավանքի պատերին կարագլույծի համար կամերա են մեխել, եթե սա վանդալիզմ չէ, ի՞նչ է»․ Հովհաննես Իշխանյան
70Երեկ, 20:54
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
76Երեկ, 20:30
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3593-ի
106Երեկ, 19:52
«Տվյալներ են ստացվել՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հոր կողմից ընտրակաշառք տալու». ՀԿԿ (տեսանյութ)
79Երեկ, 19:30