Ռուսաստանը դե ֆակտո բռնակցում է Բելառուսը. ISW

Ռուսաստանը դե ֆակտո բռնակցում է Բելառուսը. չնայած այս գործընթացը դեռ ավարտված չէ, այն արդեն հասել է այն փուլին, երբ Կրեմլը կարող է Մինսկի միջոցով սպառնալ ՆԱՏՕ-ի արևելյան երկրներին և Ուկրաինային, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) ուսումնասիրության մեջ։
«Իր ռևանշիստական նպատակներն իրականացնելու համար Մոսկվան իր հայեցողությամբ կշահագործի հարևան երկրի աշխարհագրական, տնտեսական և մարդկային ռեսուրսները։ Եվ այս գործընթացը չի ավարտվի նույնիսկ Վլադիմիր Պուտինի հնարավոր հեռանալով»,- նշում են վերլուծաբանները։
Նրանց կարծիքով, Բելառուսի հպատակեցումը, որին սպառնում է ինքնիշխանության լիակատար կորուստ, Կրեմլի երկարաժամկետ, լավ մտածված ռազմավարությունն է, որն իրականացվում է պետական բոլոր խողովակներով՝ ռազմական, քաղաքական և տնտեսական ոլորտներում:
«Բելառուսի դե ֆակտո հպատակեցումը, եթե ավարտվի, կլինի մի ամբողջ երկրի առաջին հաջող բռնակցումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Դա կնպաստի Կրեմլի ռազմավարական ջանքերին՝ ոչնչացնելու կանոնների վրա հիմնված միջազգային իրավական կարգը, որտեղ բոլոր պետություններն ինքնիշխան են:
Կրեմլը կարող է հասնել Բելառուսի դե ֆակտո բռնակցմանը նույնիսկ ամենաբարենպաստ սցենարի դեպքում, երբ Արևմուտքն օգնի Ուկրաինային՝ հաղթել Ռուսաստանին պատերազմում և ամրապնդի ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Նման զարգացումը լուրջ հետևանքներ կունենա դաշինքի արևելյան թևի երկրների անվտանգության վրա, քանի որ Ռուսաստանը կկարողանա օգտագործել Բելառուսը և՛ իր տնտեսությունը վերականգնելու, և՛ հարված նախապատրաստելու համար, օրինակ՝ Բալթյան երկրների և Լեհաստանի դեմ, էլ չենք խոսում նույն Ուկրաինայի մասին»,- գրում է ISW-ն։

«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
78Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
64Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
75Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
88Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
136Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
134Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
86Երեկ, 20:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
75Երեկ, 20:12