100-ամյա գործընկերություն Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև. հայտնի են համաձայնագրի մանրամասները

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հրապարակել է Ուկրաինայի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև 100-ամյա գործընկերության համաձայնագրի տեքստը, որը նախատեսում է անվտանգության կապերի խորացում և գործընկերության ամրապնդում ապագա սերունդների համար։
Ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, իսկ բրիտանական կողմից՝ վարչապետ Քիր Սթարմերը։
Փաստաթղթի ներածական մասում, ի թիվս այլ բաների, նշվում է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան նկրտումների աջակցությունը և Մեծ Բրիտանիայի աջակցությունը «Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին»։
Նշվում է նաև, որ Ուկրաինան «կշարունակի զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման իր կարողությունը անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան, մասնավորապես՝ շարունակելով աջակցել անկախ և համապատասխան ռեսուրսներով հակակոռուպցիոն ինստիտուտներին»:
Համաձայնագրի հիմնական մասը բաղկացած է 14 հոդվածից։
Մասնավորապես, պաշտպանական կարողությունների ամրապնդման մասին հոդվածում ասվում է, որ Ուկրաինան և Մեծ Բրիտանիան կխորացնեն համագործակցությունը, կամրապնդեն իրենց ռազմական և պաշտպանական արդյունաբերական կարողությունները, ներառյալ զինված ուժերի զարգացումը և պաշտպանական արդյունաբերական բազաների միջև համագործակցությունը, կամրապնդեն Ուկրաինայի պաշտպանական գնումների համակարգերը և տեխնոլոգիաներ կփոխանցեն համատեղ պաշտպանական արտադրանքի արտադրության համար:
Խոսվում է նաև ոլորտներ զարգացնելու մասին, որոնց կարևորությունը եվրոատլանտյան խաղաղության և կայունության համար շատ ավելի հեռուն է գնում, քան պատերազմի սահմաններն են՝ «գիտակցելով Ուկրաինայի կարևոր դերը եվրոատլանտյան անվտանգության պաշտպանության գործում և հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի փոխգործունակությանը և ներդրմանը՝ որպես ՆԱՏՕ-ի ապագա դաշնակցի»:
Ծովային անվտանգության մասին հոդվածը հայտարարում է ծովային անվտանգության երկարաժամկետ համակարգային սպառնալիքների և մարտահրավերների դեմ պայքարելու մտադրության մասին՝ նպատակ ունենալով վերականգնելու նավագնացության ազատությունը։
«Կողմերը համագործակցություն են հաստատում ծովային անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ նպատակ ունենալով ամրապնդել անվտանգությունը Բալթիկ, Սև և Ազովի ծովերում»,- ասվում է դրանում։
Փաստաթուղթը նաև նախատեսում է միջոցներ ձեռնարկել պատասխանատվության ենթարկելու համար միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ կատարած պետություններին:
Միգրացիայի մասին հոդվածում ասվում է, որ կողմերը աստիճանաբար քայլեր կձեռնարկեն՝ հեշտացնելու քաղաքացիների ճանապարհորդությունն ու այցելությունները միմյանց երկրներ:
Համաձայնագիրն ուժի մեջ կմնա 100 տարի՝ ուժի մեջ մտնելու օրվանից, եթե կողմերից որևէ մեկը չդադարեցնի այն սահմանված ընթացակարգով։ Փաստաթղթում հնարավոր է փոփոխություններ կատարել նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Կողմերը կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ սույն համաձայնագրի իրականացման համար:

«ՀՀ-ի խաղաղությունն ու անվտանգությունը միայն խոսքերով գոյություն ունի»․ Ոսկան Սարգսյան
4719:00
«Հայաստանը հասել է դրամատիկ հանգրվանի․ պետության հիմքը ճաք է տալիս»․ Դավիթ Անանյան
5718:24
Իրանը հերքել է նախկին նախագահ Ահմադինեժադի կալանքի մասին տեղեկությունները
8418:17
«Սոմալիլենդում կառուցվող գաղտնի ռազմակայանն էապես կփոխի ռազմաքաղաքական իրադրությունը». Հակոբ Բադալյան
7616:36
«Մերձավոր Արևելքում տեղակայված է ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայող»․ CENTCOM
12416:21
«Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ»․ Էլինար Վարդանյան
5516:00
«Ադրբեջանն ինչ պահանջ դնի Հայաստանի առաջ, Փաշինյանը սիրահոժար կատարելու է»․ Արա Պողոսյան
5415:48
Հռոմում մեկնարկել է Լիբանան-Իսրայել բանակցությունների վեցերորդ փուլը
12415:35