««Վրացական երազանքի» հետադիմական մարտավարությունը կհանգեցնի երկրի մեկուսացմանը»․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի վրա վերջին հարձակման պատճառով Վրաստանին սպառնացել է մեկուսացմամբ։ Այս մասին Միլլերը գրառում է արել X սոցիալական ցանցի իր էջում.
«Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի նկատմամբ։ Սա «Վրացական երազանքի» հետադիմական մարտավարության հերթական օրինակն է, որը կհանգեցնի երկրի մեկուսացմանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Բաթումիում անհայտ անձինք ծեծի են ենթարկել Վրաստանի նախկին վարչապետին։ Միջադեպը, ըստ «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամների, տեղի է ունեցել «Շերատոն» հյուրանոցում։ Վիճաբանության արդյունքում ջարդվել են տղամարդու քթի ոսկորները։

«Հաջիևը մեղավոր չի, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են»․ Արա Պողոսյան
4810:06
«Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի մասին»․ Զաքարիա Սրբազան
7009:12
«4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»․ Տիգրան Աբրահամյան
6309:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
6608:24
«Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն
12000:48
Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
12500:02
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
123Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
141Երեկ, 23:12