«Որևէ մեկը հույս ունի՞, որ հայտարարագրերով ներկայացված տվյալները գաղտնի կմնան»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի երկրում, որ մարդու վրա կեղծ քրեական գործեր են սարքում. երկիր, որտեղ երկրի վարչապետի պաշտոնում գտնվող մարդը ապօրինի ձևով իր կուսակցի հեռախոսի հաղորդագրություններին է տիրանում, ինչ-որ մեկը հույս ունի՞, որ հայտարարագրերով ներկայացված տվյալները գաղտնի կմնան:
Ինչ-որ մեկը հույս ունի՞, որ այս ղեկավարության օրոք, որը թքած ունի մարդկանց իրավունքների, օրենքների և արդարադատության վրա, իշխանության տարբեր պաշտոնյաներ կամ հենց վարչապետի պաշտոնում գտնվող մարդը, իր հայեցողությամբ, կամայական մարդու տվյալներ չի օգտագործի նրա դեմ՝ քաղաքական բռնաճնշումների նոր սխեմաների տեսքով:
Որպես քաղաքական մարդ՝ ես որևէ նման երաշխիք չունեմ և ունեմ լիքը մտավախություններ: Ո՛չ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն է աշխատում, ո՛չ դատական համակարգը, ո՛չ էլ ոստիկանական»։

«Մեկ տարի էլ չդիմացավ»․ Տիգրան Արեգունի
4312:30
«Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5411:48
«Առողջ եղեք, որ ապօրինությունների համար պատասխան տաք». Մեսրոպ Մանուկյան
4511:36
«Մեկ ամիս է, ինչ Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
4611:24
«Ժամանակին նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա՝ մի քիչ ծիծաղելի»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5411:18
«Վստահ չեմ՝ Արսեն Ամիրյանն էն արժանիքներն ունի, որ Հրապարակին կից փողոցն իր անունով լինի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7311:00
Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անվամբ
5510:48
«Էս Պապ թագավորով կոտորվեցինք ամեն նիստին». Հովսեփ Կուբատյան
5310:36