Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար

Բյուզանդական ճարտարապետության գոհարներից մեկի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները և դամբարանները մեծամասշտաբ մաքրումից հետո կբացվեն այցելուների համար:
Այա Սոֆիայի գիտական հանձնաժողովի անդամ Հասան Դիրատ Դիկերը նշել է, որ այս աշխատանքներն առաջին անգամ հնարավորություն կտան հանրությանը ցույց տալ տաճարի տակից հայտնաբերված բացառիկ հնագիտական գտածոներն ու բազմադարյա գաղտնիքները:
Սուրբ Սոֆիայի շուրջ գտնվում է մոտ մեկ կիլոմետրանոց ստորգետնյա ցանց, որոնց մեջ կան թունելներ, պահոցներ և դամբարաններ: Պրոֆեսոր Դիկերը հայտնել է, որ մաքրման աշխատանքները կտևեն մոտ մեկ տարի, որից հետո արդյունքները մեծ հետաքրքրություն կներկայացնեն Թուրքիայի և աշխարհի համար:
«Այս գտածոները ոչ միայն թույլ կտան այցելուներին տեսնել ստորգետնյա շինությունների համակարգը, այլ նաև կօգնեն հասկանալ Ստամբուլի պատմությունը»,- ընդգծել է Դիկերը:
Մասնագետի խոսքով, ստորգետնյա որոշ հատվածներ մոտ 1500 տարեկան են, իսկ թաղումների հատվածները հավանաբար Այա Սոֆիայից էլ ավելի հին են:
Մաքրումն ու վերականգնումը նաև կբարելավի շինության կլիմայական պայմանները:
«Այս աշխատանքը կարևոր քայլ է Այա Սոֆիայի ժառանգության պահպանության ուղղությամբ, ինչը թույլ կտա ընդգծել նրա պատմական արժեքն ու ավելի շատ հետաքրքրություն առաջացնել տաճարի նկատմամբ այցելուների շրջանակներում»,- ավելացրել է Դիկերը:

«Սինգապուրում հետազոտողները նռան կեղևը վերածել են ջրի մաքրման նյութի»․ Լևոն Ազիզյան
3402:06
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
5500:24
«Դասական Եվրոտեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (տեսանյութ)
55Երեկ, 23:42
««Ո՞վ է պատասխան տալու, որ 12-ամյա երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց»․ Կարինե Թորոսյան
88Երեկ, 23:23
Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
73Երեկ, 22:12
«Հովհաննավանքի պատերին կարագլույծի համար կամերա են մեխել, եթե սա վանդալիզմ չէ, ի՞նչ է»․ Հովհաննես Իշխանյան
76Երեկ, 20:54
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
84Երեկ, 20:30
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3593-ի
118Երեկ, 19:52