Մատենադարանի` շուրջ 570 ժապավենաձև հմայիլներից հնագույնը գրված է 1428թ-ին

«Մատենադարան»-ի ֆեյսբուքյան էջը գրում է. «Հայկական ձեռագրական արվեստի հարուստ տեսակների բացատրական շարքն սկսում ենք Ժապավենաձև հմայիլներից։
Հմայիլն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որն ունի պահպանիչ-բուժիչ նշանակություն. այն աղոթած՝ կախարդական աղոթքներով պատրաստված մի առարկա է, որը կրողին պահպանում է այլևայլ փորձանքներից:
Հմայիլ անվանումը ծագում է պահլավերեն humav (թարգմանաբար՝ օրհնյալ) բառից։
Հմայիլները պահվել են հատուկ պատյաններում (տարբեր գործվածքներից, կաշվից, փայտից և մետաղյա), որոնք կոչվում էին կշտապանակներ և ճանապարհորդությունների ժամանակ Հմայիլների տերերը այն կրել են իրենց վրա։
Գալարաձև փաթաթվող Հմայիլները կազմված են իրար սոսնձված կամ կարված որոշ քանակի գրեթե հավասար թղթերից կամ մագաղաթներից: Դրանց երկարությունը հիմնականում լինում է 600-800 սմ, սակայն կարող է հասնել մինչև 28 մետրի։
Հմայիլների մի զգալի մասը սկսվում է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»- ով, ինչպես նաև լինում են հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից, և քաղվածքներ Ավետարաններից։
Մատենադարանի ժապավինաձև Հմայիլների հավաքածուն կազմում է մոտ 570 միավոր, հնագույնը գրված է 1428թ. Մուֆարղինում (Դիարբեքիրի նահանգ, հնում՝ Տիգրանակերտ քաղաք Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում) Սիմեոն դպիրի կողմից:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
5221:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
200Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
83315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60610.09.2026, 16:12