Ուկրաինայում կալանավորվել են գեներալներ` Խարկովի մարզը չպաշտպանելու համար

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի և անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են երեք նախկին բարձրաստիճան զինվորականների, ովքեր պատասխանատու են 2024 թվականի մայիսին Խարկովի մարզի ձախողված պաշտպանության համար, հայտնում են լրատվականները։
Քննիչները պարզել են, որ նրանք չեն կարողացել նախապատրաստել սահմանամերձ շրջանների պաշտպանությունը «և կորցրել են մարտերի վերահսկողությունը ռուսական կողմի կրկնակի հարձակման ժամանակ»,- ասել է ՈՒԱԾ-ն։ Ըստ հետաքննության՝ ձերբակալվածները «խախտել են մարտական կանոնակարգի պահանջները պաշտպանական գծեր պատրաստելիս» և «չեն օգտագործել հնարավոր միջոցների ողջ զինանոցը՝ հարձակումը հետ մղելու և կասեցնելու համար»։ Դա հանգեցրել է Խարկովի մարզի տարածքի մի մասի կորստի։ Խոսքը բրիգադի գեներալի մասին է, ով եղել է «Խարկով» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարը, գեներալ-լեյտենանտը, ով ղեկավարել է 125-րդ տարածքային պաշտպանության առանձին բրիգադը, գնդապետի մասին, որը ղեկավարել է այս զորամասի 415-րդ գումարտակը։ UNIAN-ը և ուկրաինական այլ լրատվամիջոցներ գրում են, որ նրանք են Յուրի Գալուշկինն, Արթուր Գորբենկոն և Իլյա Լապինը։ Զինվորականներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Բացի այդ, Պետբյուրոն հայտնել է Աննա Կիևսկայայի անվան 155-րդ առանձին մեքենայացված բրիգադի նախկին հրամանատարի ձերբակալության մասին, ում զինվորները կամավոր լքել են ծառայության վայրը և դասալքվել Ֆրանսիայում վարժանքների ժամանակ։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
114Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
84Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
94Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
296Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
121Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
111Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
117Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
119Երեկ, 11:18