«Ջրանցքը եղել և մնում է Պանամայի մաս»․ Պանամայի նախագահ

Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հերքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումները, թե ԱՄՆ-ն մտադիր է վերահսկողություն հաստատել Պանամայի ջրանցքի վրա։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։
«Պանամայի Հանրապետության և նրա ժողովրդի անունից պետք է կտրականապես հերքեմ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ուղերձում Պանամայի և նրա ջրանցքի վերաբերյալ արված հայտարարությունները։ Ջրանցքը եղել և մնում է Պանամայի մաս, և դրա կառավարումը կմնա Պանամայի հսկողության ներքո՝ խստորեն պահպանելով նրա մշտական չեզոքությունը»,- ասել է Մուլինոն։
Հիշեցնենք, որ Թրամփն իր երդմնակալության ելույթում հայտարարել էր մոտ ապագայում Պանամայի ջրանցքն ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու ծրագրերի մասին՝ սխալ անվանելով այն հանձնելու՝ 1977թ-ի որոշումը։
Մուլինոն ընդգծել է, որ Պանաման ջրանցքի սեփականատերն է արդեն 25 տարի, և ոչ մի երկիր չի միջամտում դրա կառավարմանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Պանամայի իշխանությունները պատրաստ են երկխոսության, եթե դա չխաթարի Պանամայի իրավունքները, ինքնիշխանությունը և ջրանցքի նկատմամբ նրա սեփականությունը։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
16813:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
12509:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
17501:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
16900:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
15300:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
14700:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
119Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
117Երեկ, 23:12