Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ռուսթավելի պողոտան

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ հակակառավարական հերթական բողոքի ակցիան է ընթանում։ Ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։ Ցուցարարների պահանջը մնում է անփոփոխ՝ ազատ արձակել նախկինում կալանավորված ակտիվիստներին և նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ։ Նրանք նաև համերաշխություն են հայտնում տեղական «Բաթումելեբի» առցանց լրատվականի ղեկավար Մզիա Ամագլոբելիին, ով ձերբակալվել էր հունվարի 12-ին Բաթումում տեղի ունեցած ցույցի ժամանակ և ենթարկվում է քրեական պատասխանատվության՝ ոստիկանին ապտակելու համար։
Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվել են նոյեմբերի 28-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկրի իշխանություններն իրենց հերթին սառեցնում են Եվրոմիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների բացման գործընթացը։ Բողոքի առաջին շաբաթն ամենաբուռնն էր, հետո բողոքի ակցիաները խաղաղ բնույթ ստացան, դրանք ամեն օր տեղի են ունենում խորհրդարանի շենքի մոտ և ավարտվում կեսգիշերին մոտ՝ քաղաքացիները ինքնակամ լքում են Ռուսթավելի պողոտան։

«Բայց ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հասել Շաքի, հայտնվել ՀՀ քաղաքացու տանը»․ Մհեր Կարագոզյան
3602:06
«ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը»․ Համբարձում Մաթևոսյան
4700:48
«Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի․ հորդորում ենք իրականացնել բերքահավաք»․ Լևոն Ազիզյան
6300:36
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է չորս հազարը
10100:24
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաներն ընդլայնվում և սրվում են
150Երեկ, 23:48
«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
83Երեկ, 22:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
94Երեկ, 22:24
«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. անհիմն են տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք». ՀՀ ԱԱԾ
70Երեկ, 21:42