Վարորդները կմիանա՞ն բոյկոտին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի թանկացման հանրային բոյկոտին՝ ըստ էության, տապալելով ուղեվարձի թանկացման իշխանական ռեֆորմը։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն առաջարկում է փետրվարի 1-ից բոյկոտ սկսել․ «Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը՝ ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա և նստում: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու՝ վճարել 300 դրամ»։
Ավելի վաղ՝ փետրվարի 1-ից բոյկոտելու կոչ էր արել «Մայր Հայաստան» խմբակցությունը: Հիշեցնենք նաև, որ վերջին ամիսներին վարորդները մի քանի անգամ գործադուլ արեցին՝ բողոքելով, որ տոմսային էլեկտրոնային համակարգերի ներդրումից հետո իրենց եկամուտները կրճատվել են, քաղաքացիները նախկինում վճարում էին իրենց, հիմա միայն կտրոններով և բանկային քարտերով են վճարում:
Այսինքն՝ նրանք կողմ են բոյկոտին, քանի որ այն կարող է հանգեցնել վճարման նախկին ձևաչափին վերադառնալուն։ Մեզ պատմեցին, որ վարորդներն անգամ քննարկում են արել և որոշել՝ չխոչընդոտել բոյկոտը»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
30225.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
49323.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
54922.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
64421.09.2026, 10:30
Երթևեկության փոփոխություն կլինի
84417.09.2026, 23:18
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Չարենցի փողոցում
97714.09.2026, 16:00
«Ունենք շատ փողոցներ, որտեղ կայանատեղիները պետք է դուրս գան». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
97414.09.2026, 10:06
Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
102913.09.2026, 11:12