Թրամփը հազարավոր զինվորներ կուղարկի սահման. CNN

Հազարավոր ամերիկացի զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի սահման ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոչից հետո: Հիշեցնենք՝ նա խոստացավ ավելի ուժեղ ներկայություն ունենալ հարավային սահմանին, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով գործին ծանոթ պաշտոնյաներին:
Ներկայում, ըստ հեռուստաալիքի, սահմանին կա «Հյուսիս» խմբավորման մոտ 2,2 հազար զինվոր, նրանք գտնվում են Էլ Պասոյում (Թեքսաս): Նրանց առաքելությունն է՝ աջակցել ԱՄՆ-ի մաքսային և սահմանային պաշտպանության աշխատանքին: Սահմանին կա նաև Ազգային գվարդիայի մոտ 4500 զինծառայող։
Առայժմ հայտնի չէ, թե այս շաբաթ որ ստորաբաժանումները կուղարկվեն սահման, և արդյոք նրանք զինված կլինեն։ Այնուամենայնիվ, ըստ պաշտոնյաների, զինվորականները կկատարեն մոտավորապես նույն խնդիրները, ինչ «Հյուսիս» խումբը: Մասնավորապես, նրանց արգելվում է ձերբակալել միգրանտներին, խուզարկություններ կատարել և առգրավել արգելված նյութեր։ Զինվորականները միայն կարող են օգնել ներգաղթյալներին տեղափոխել նրանց պահման վայրեր և հակառակ ուղղությամբ:
Նախօրեին Թրամփը չէր բացառել, որ ԱՄՆ-ն կարող է զինված ուժեր օգտագործել Մեքսիկայում նարկոկարտելների դեմ պայքարելու համար։ Նրա տվյալներով՝ նրանք տարեկան 250-300 հազար ամերիկացիների մահվան պատճառ են դառնում։

«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2500:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
5900:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
58Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
147Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
74Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
59Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
67Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
67Երեկ, 22:18