«Խաղաղապահ զորակազմում պետք է ընդգրկվեն ԱՄՆ զորքերը»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը պետք է ընդգրկվեն խաղաղապահ զորակազմում, որը կարող է տեղակայվել Ուկրաինայում՝ հակամարտության կարգավորման դեպքում։ Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները չունեն բավականաչափ զորքեր՝ որպեսզի խաղաղապահ ուժերի կազմում բավարար զսպող միջոց հանդիսանան։
«Առանց Միացյալ Նահանգների դա անհնար է։ Եթե անգամ որոշ եվրոպացիներ կարծում են, որ դա հնարավոր է, ոչ՝ դա անհնար է։ Ոչ ոք ռիսկի չի դիմի առանց Միացյալ Նահանգների», - ասել է Զելենսկին։
Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Զելենսկին հայտարարել էր նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ են 200 հազար եվրոպացի խաղաղապահներ, որոնք կապահովեն երկրի անվտանգությունը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության ավարտից հետո։

«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան
814:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2714:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
3614:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
4614:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
4313:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4913:36
ՍԴ-ն մի քանի ժամում որոշեց՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը
4613:24
«Չի բացառվում, որ երեկվա խոսույթը հայաստանյան կուսակցությունների դեմ նոր գրոհի տրիգեր էր»․ Արմեն Հովասափյան
5313:12