«Ո՞րն է «ազգային» անվանումը «պետական»-ով փոխարինելու նպատակը»․ Հասմիկ Պապյան

Ինչպես հայտնի է երեկ Ազգային ժողովը ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։
«Մեդիահաբ»-ի հետ զրույցում հարցին անդրադարձել է օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը․ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ հիմա, այս պահին կայացվեց նման որոշում, առանց լուրջ քննարկումների, առանց քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու։ Չէ՞ որ աշխարհի շատ երկրներում, թատրոնները, գրադարանները ազգային են՝ Փարիզի ազգային օպերային թատրոն, Պրահայի, Բուխարեստի, Սոֆիայի և այլ երկրների ազգային օպերային թատրոններ, Ավստրիայի ազգային գրադարան Վիեննայում և շատ այլ օրինակներ»,- ասել է Պապյանը՝ զարմանք հայտնելով, թե ի՞նչ ասել է՝ «ազգային» անվանումը փոխարինել «պետական»-ով, ի վերջո ո՞րն է սրա նպատակը։
«Ես հավատում եմ իմ ժողովրդի ողջախոհությանը ու չեմ կարծում, որ սա լուրջ հետևանքներ կունենա։ Պարզապես որպես քաղաքացի, մշակույթի մարդ, արտահայտել եմ իմ կարծիքը… Օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել, այն առավել ազգային է դառնալու»,- ընդգծեց ժողովրդական արտիստը։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
5221:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
200Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
83315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60610.09.2026, 16:12