Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցության ծրագիր է ստորագրվել

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ ներկաներ, մենք այսօրվա քննարկումների ընթացքում հարգարժան նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին:
Ուզում եմ տեղեկացնել, որ նախարար Կուլուբաևը հրավիրել է ինձ այցելել Ղրղզստան, և ես սիրով ընդունում եմ հրավերը և առաջիկայում կկազմակերպենք այցը։ Ունենք նաև բարձրագույն մակարդակով փոխայցելությունների պլաններ: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ մեր հարաբերությունների խորացմանը կծառայի նաև այսօր մեր կողմից ստորագրված Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2026 թթ. համագործակցության ծրագիրը:
Մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, իհարկե, էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը: Այստեղ պետք է խոստովանենք, որ այն ներուժը, որն ունի առևտրաշրջանառությունը, իրականում շատ անգամներով ավելի մեծ է, քան իրականում տեղի ունեցողը, մեր մեջ առկա առևտրաշրջանառությունը, և մենք պլաններ ունենք ինչպես, մեծացնելու առևտրաշրջանառության ծավալները, խորացնելու տնտեսական կապերը, այնպես էլ, իհարկե, սովորել միմյանցից, օգտվել միմյանց տնտեսական հաջողություններից, որոնք, իհարկե, Ղրղզստանի պարագայում վերջին տարվա ընթացքում շատ տպավորիչ են: Հայաստանը պատրաստ է, իհարկե, կիսվել իր հնարավորություններով, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների և թվային օրակարգում ունեցած մեր որոշ քայլերով»։

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
14118:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
243Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
34630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
51728.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
52728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
52827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40627.10.2026, 11:00