«Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». Զախարովան` Բաքվում պահվող հայերի մասին

Իր ավանդական ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հայ լրագրողի՝ Բաքվում պահվող հայերի կեղծ դատավարությունների մասին հարցին, ասաց. «Հայ-ադրբեջանական հակամարտությունը, որ երկար տարիներ այդպես էլ չավարտվեց՝ չնայած տարատեսակ փորձերին, հանգեցրեց հսկայածավալ խնդիրների, այդ թվում նաև՝ հումանիտար վիթխարի խնդիրների:
Ռուս-հայ-ադրբեջանական ղեկավարների՝ 2022թ-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ կողմերը պետք է անմիջապես լծվեին նաև հումանիտար հարցերի լուծմանը: Մենք առաջվա պես պատրաստակամ ենք օգնել կողմերին՝ լուծել այդ խնդիրները, նաև՝ վերադարձնել բոլոր ձերբակալված անձանց: Սա կօգնի վերջապես վստահություն ու երկխոսություն սկսել Բաքվի ու Երևանի միջև: Ես հասկանում եմ, որ դուք, ինչպես միշտ, կուզենաք լսել «կոճակին սեղմեք և արդյունքը ստացեք» ձևաչափով պատասխան: Բայց սա այն հարցն է, որը մի վայրկյանում չի առաջացել, սա տասնամյակների ընթացքում խորացած խնդիր է, և դրա լուծումն էլ միայն վերոնշյալ ձևաչափն ունի»,- պատասխանեց Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
14118:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
243Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
34630.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
51728.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
52728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
52827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
47527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
40627.10.2026, 11:00