Իրանի կառավարությունը որոշել է ճնշում չգործադրել մազերը չծածկող կանանց նկատմամբ

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանի կառավարությունը որոշել է ճնշում չգործադրել կանանց վրա, «ովքեր չեն ծածկում իրենց մազերը հանրության առջև»՝ որոշումը համարելով «քայլ ճիշտ ուղղությամբ», գրում է Mehr-ը։
Զարիֆն այս մեկնաբանություններն արել է չորեքշաբթի՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում CNN-ի թղթակից Ֆարիդ Զաքարիայի հետ զրուցելիս:
«Եթե դուրս գաք Թեհրանի փողոցներ, կտեսնեք, որ կանայք չեն ծածկում իրենց մազերը։ Դա անօրինական է, բայց կառավարությունը որոշել է կանանց ճնշման տակ չդնել»,- ասել է նա։
Իրանի փոխնախագահի խոսքով՝ այս որոշումը պետության ղեկավար Մասուդ Փեզեշքիանի նախընտրական խոստումն էր, որն այժմ կատարվել է։
Զարիֆը բացատրել է, որ երկրի նախագահը որոշել է չկիրառել օրենքը, որը պատժում է այն կանանց, ովքեր հրաժարվում են ծածկել իրենց մազերը հրապարակային պայմաններում, որոշումը, ըստ նրա, ընդունվել է Իրանի ղեկավարության, այդ թվում՝ Ազգային անվտանգության խորհրդի, խորհրդարանի ղեկավարի, դատական համակարգի ղեկավարի և կառավարության համաձայնությամբ։
Զարիֆը նաև ասել է, որ կանանց ճնշման տակ դնելուց խուսափելու փորձը «բավարար չէ», բայց «ճիշտ ուղղությամբ քայլ է»։

Վրաստանն արտաքսել է 55 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)
5914:00
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
7213:06
Տուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ» (տեսանյութ)
10209:06
«Կձևավորվի Կառավարության կադրային բանկ». Նիկոլ Փաշինյան
11008:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11807:18
«Քանի՞ մարդ պետք է դեռ տուժի, որպեսզի իրական փոփոխություններ լինեն». Մհեր Կարագոզյան
16803:12
Մահացել է Բագրատ Սրբազանի հայրը
16401:00
«Հետապնդումների հերթը հասել է Հայաստանի միակ ակադեմիկոս-իրավագետ Գագիկ Ղազինյանին». Տարոն Սիմոնյան
16700:54