«Ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել». Թագուհի Ղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Հայաստանում գործող մշակութային կազմակերպությունների անուններից հանվելու է «ազգային» բառը, գրել է. «Իրականում օրենքը, որին կողմ ենք քվեարկել Ազգային Ժողովում, կարգավորում է ոչ թե կազմակերպությունների անունները, այլ կարգավիճակները։
Այսուհետ մշակութային կազմակերպությունները կունենան «համապետական», «մարզային» և «տեղային» կարգավիճակներ, և սա անվանումների մասին չէ։
Ոչ մի կազմակերպության անուն չի փոխվել։ Ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել։
Այսպես, օրինակ, այսուհետ կունենանք «Հայաստանի ազգային գրադարան» համապետական նշանակության գրադարան կամ «Հայաստանի ազգային պատկերասրահ» համապետական նշանակության պատկերասրահ կամ «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» համապետական նշանակության թատրոն և այսպես շարունակ»:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
5221:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
200Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
83315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
50513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
50613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60610.09.2026, 16:12