Կիևը քննարկում է 100 օրում հակամարտությունը լուծելու ծրագիրը

Եվրոպացի դիվանագետները և Կիևն ստացել են Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը 100 օրում ավարտելու ժամանակացույց, որը կազմել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թիմը։ Այս մասին գրում է ուկրաինական «Ստրանա»-ն՝ չհստակեցնելով աղբյուրը։
Նշվում է, որ «պլանն» ամերիկացիները փոխանցել են եվրոպացի մի շարք դիվանագետների։
Աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունվարի վերջին-փետրվարի սկզբին ամերիկացի առաջնորդը մտադիր է այդ պլանը հեռախոսով քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ հետո՝ Ուկրաինայի իշխանությունների հետ։
«Հիմք ընդունելով Մոսկվայի և Կիևի հետ Վաշինգթոնի հաղորդակցության արդյունքները, բանակցությունները կարող են կա՛մ դադարեցվել (եթե ընդհանուր եզրեր չգտնվեն), կա՛մ շարունակվել (եթե այդպիսի կետեր գտնվեն):
Երկրորդ դեպքում տրամադրվում է հետևյալ հետագա ժամանակացույցը.
Զելենսկին պետք է չեղյալ հայտարարի Պուտինի հետ բանակցություններն արգելող հրամանագիրը. 2025 թվականի փետրվար-մարտի առաջին կեսին առաջարկվում է հանդիպում անցկացնել Թրամփի, Զելենսկու և Պուտինի միջև (եռակողմ կամ երկու երկկողմ հանդիպումներ, կորոշվեն առանձին)։ Այնտեղ պետք է հաստատվեն խաղաղության ծրագրի հիմնական պարամետրերը, իսկ հետո համաձայնագրի վրա աշխատանքը շարունակվի հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Մինչ բանակցությունները շարունակվում են և պայքարը շարունակվում է, Թրամփը չի արգելափակում Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը։
Առաջարկվում է 2025 թվականի ապրիլի 20-ից առաջնագծի ողջ երկայնքով զինադադար հայտարարել…
2025 թվականի ապրիլի վերջին նախատեսվում է, որ իր աշխատանքն սկսի Խաղաղության միջազգային կոնֆերանսը, որը կձևավորի Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Գլոբալ հարավի, եվրոպական մի շարք երկրների միջնորդությամբ:
Ապրիլի վերջին կսկսվի գերիների փոխանակումը «բոլորը բոլորի համար» բանաձևով։
Ակնկալվում է, որ մինչև մայիսի 9-ը Խաղաղության միջազգային կոնֆերանսը համաձայնեցված պարամետրերի հիման վրա հռչակագիր կհրապարակի Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին։
Մայիսի 9-ից հետո Ուկրաինային առաջարկվում է չերկարաձգել ռազմական դրության ռեժիմն ու զորահավաքը։
Օգոստոսի վերջին Ուկրաինայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, իսկ հոկտեմբերի վերջին՝ խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «100-օրյա խաղաղության ծրագրին»։ Նրա խոսքով, «100 օրվա ընթացքում խաղաղության պլաններ իրականում գոյություն չունեն»։

Երեկոյան ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
5207:18
«Մենք ասում ենք՝ ո՛չ՝ պղծությանը, ո՛չ՝ այլասերմանը, ո՛չ՝ քրիստոնեական սրբությունների ծաղրին». Սամվել դպիր Գրիգորյան
9603:12
Քալիֆորնիան դարձել է ԱՄՆ-ի 18-րդ նահանգը, որն արգելում է մանկական ամուսնությունները
25100:54
«Միանում եմ Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ չելենջին ու պատմում իմ կյանքի պատմությունը». Տաթևիկ Վիրաբյան
11700:48
«Կարծում եմ, որ այս տղան ադրբեջանական բանակում սեռական բռնության է ենթարկվել». Արամ Սարգսյան (տեսանյութ)
11300:36
Ռուս ռեկորդակիր Սերգեյ Սերգիենկոն մահացել է 6000 մետր բարձրությունից պարաշյուտով ցատկելիս
18100:24
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցությունների
15700:04
«Պարահայում արված հայտարարությունը Բաքվին թույլ է տալիս քրեական հետապնդում իրականացնել Արցախ այցելածների նկատմամբ». Թաթուլ Հակոբյան
99Երեկ, 23:36