Grand Kartal հյուրանոցի սեփականատերը ողբերգական հրդեհի համար մեղադրում է անձնակազմին

Grand Kartal հյուրանոցի սեփականատերը, որտեղ հունվարի 21-ի գիշերը հրդեհի հետևանքով զոհվել է 78 մարդ, միջադեպի համար մեղադրել է անձնակազմին՝ խոհարարին, էլեկտրիկներին և անվտանգության աշխատակիցներին, հայտնում է T24-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրներ են առաջացել հյուրանոցի հակահրդեհային ազդանշանային և ծխի վերահսկման համակարգերի, ինչպես նաև վթարային ելքերի հետ կապված։ Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է ռեստորանի խոհանոցում։ Մահվան դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել շմոլ գազի թունավորման հետևանքով։
Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 15 մարդ, այդ թվում՝ խոհարար Ֆայսալ Յավերը, էլեկտրիկ Հուսեյն Օզերը և Grand Kartal հյուրանոցի սեփականատեր Հալիթ Էրգյուլը (լուսանկարում-խմբ.)։ Վերջինս ասել է, որ խոհարարը պատասխանատու է խոհանոցի էլեկտրական սարքերի համար, իսկ հյուրանոցի էլեկտրիկը պարտավոր էր ստուգել հրդեհային ազդանշանային կոճակները:
Հյուրանոցի էլեկտրիկ Հուսեյն Օզերը հերքել է Էրգուլի մեղադրանքները և ասել, որ ինքը միայն կատարում է իրեն հանձնարարված պարտականությունները, և որ հրդեհային ազդանշանային և պաշտպանության համակարգերը կառավարվում են արտաքին կապալառուի կողմից: Օզերն ասել է, որ ինքը տեխնիկական տեղեկատվություն չունի այդ համակարգերի մասին, և որ համապատասխան մանրամասները հայտնի են հյուրանոցի ղեկավարությանը կամ տեխնիկական մենեջերին:
Էրգյուլի խոսքով, մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հյուրանոցում կանոնավոր հրդեհային անվտանգության ստուգումներ է անցկացնում, վերջինը եղել է դեկտեմբերին, իսկ հյուրանոցում տարին երկու անգամ անցկացվում են հրդեհային վարժանքներ։

«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
3203:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
7400:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
68Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
91Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
129Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
74Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
72Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
67Երեկ, 21:54