Յուն Սոկ Յոլին մեղադրանք է ներկայացվել․ #Yonhap

991
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 09:44
Հարավային Կորեայի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել նախագահ Յուն Սոկ Յոլին: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Նախագահը մեղադրվում է ապստամբության, մասնավորապես, ռազմական դրություն սահմանելու պատճառով պետական կարգը խախտելու մեջ։
Ապստամբությունն այն քիչ հանցագործություններից է, որի համար Հարավային Կորեայի նախագահի անձեռնմխելիության իրավունքը չի գործում։ Օրենքն այդ մեղադրանքի համար նախատեսում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։
Հիշեցնենք, որ Յուն Սոկ Յոլը ձերբակալվել էր հունվարի 15-ին, իսկ հունվարի 19-ին դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։

«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
2922:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
6922:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
11021:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
10821:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
7920:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
7020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
7419:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
18819:30