ChatGPT-ի մրցակից չինական Deepseek-ը խուճապ է առաջացնում Սիլիկոնյան հովտում. BBC

Չինական DeepSeek ընկերությունը թողարկել է անվճար չաթ-բոտ, որը խուճապ է առաջացրել Սիլիկոնային հովտում ներդրողների շրջանում և հաղթել ԱՄՆ-ում գործող ChatGPT-ին տրամաբանական հմտությունների մի քանի թեստերում, գրում է BBC-ն:
Չինական AI հավելվածը DeepSeek-R1-ը դարձել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի Apple App Store-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող անվճար հավելվածը:
Դրա ժողովրդականությունն աճել է իր մեկնարկից ի վեր՝ մարտահրավեր նետելով լայն տարածում գտած համոզմունքին, որ ԱՄՆ-ն արհեստական ինտելեկտի անվիճելի առաջատարն է:
Ըստ DeepSeek-ի՝ նոր չաթ-բոտն օգտագործում է ավելի էժան չիպեր և հիմնված է ավելի փոքր տվյալների բազայի վրա:
AI-ի օգնականը աշխատում է բաց կոդով DeepSeek-V3 մոդելի միջոցով, որը, հետազոտողների կարծիքով, մշակվել է 6 միլիոն դոլարից պակաս գնով, ինչն զգալիորեն ավելի քիչ է, քան մրցակիցների կողմից նմանատիպ մշակումների վրա ծախսված միլիարդները: Այնուամենայնիվ, այս պնդումը վիճարկվում է AI-ի այլ փորձագետների կողմից:
R1-ի ի հայտ գալը, ըստ երևույթին, խաթարում է ֆինանսական շուկաներում տարածված կարծիքը, որ արհեստական ինտելեկտը մատակարարման շղթայում կհանգեցնի պահանջարկի ավելացման՝ չիպեր արտադրողներից մինչև տվյալների վերամշակման կենտրոններ, հայտնում է Reuters-ը:
DeepSeek-ը խուճապ է առաջացրել ֆոնդային շուկայում։ Երկուշաբթի առավոտյան Եվրոպայում Nasdaq 100 էլեկտրոնային ֆոնդային բորսայում ֆյուչերսները նվազել են 2,6%-ով, S&P 500-ում՝ 1,4%-ով: Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերն էժանացել են գրեթե 10%-ով։ SoftBank Group-ի բաժնետոմսերը, որոնք կենտրոնացած են AI-ի վրա, էժանացել են ավելի քան 8%-ով՝ գրանցելով սեպտեմբերի 30-ից ի վեր իրենց ամենամեծ մեկօրյա անկումը:

«Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը»․ ՍԱՏՄ
1715:42
Արդյո՞ք պաշտոնանկության պատճառն ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն է եղել
5914:54
«Այդպես էլ չենք դառնում հավաքական ամբողջություն»․ Մարգարիտ Եսայան
5514:42
«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
6114:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
15713:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
7612:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
7112:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
22110:18