Իսրայելն սկսել է ռուսական զենք մատակարարել Ուկրաինային. OSINTdefender

Իսրայելը, բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, սկսել է Ուկրաինային մատակարարել ռուսական զենք, որը գրավել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է OSINTdefender հարթակը, որը վերլուծում է ռազմական հակամարտությունները Եվրոպայում և աշխարհի այլ տարածաշրջաններում։
Նրա խոսքով, այս շաբաթ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Boeing C-17 ռազմատրանսպորտային մի քանի ինքնաթիռներ Գերմանիայի «Ռամշտեյն» ավիաբազայից օդ են բարձրացել Իսրայելի հարավում գտնվող «Հացերիմ» ավիաբազա, որից հետո ուղղվել են Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Ժեշով քաղաք, հայտնում է DW-ն։ Քաղաքը հանդիսանում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հիմնական լոգիստիկ հանգույցը:
Հնարավոր առաքումները ներառում են տանկեր, հակատանկային կառավարվող հրթիռներ և զինամթերք, ինչպես նաև Patriot զենիթահրթիռային մի քանի մարտկոցներ, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերը պատրաստվում էին շահագործումից հանել, և որոնք նույնպես քննարկում էին Ուկրաինա տեղափոխելու համատեքստում, նշում է OSINTdefender-ը։
Մինչդեռ Կիևում հրեական պետության դեսպան Միխայիլ Բրոդսկին հայտարարել է, որ Իսրայելը որոշում չի կայացրել Ուկրաինային ռուսական արտադրության զենք մատակարարելու մասին։

«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
24Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
67Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
57Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
50Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
57Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
58Երեկ, 22:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
72Երեկ, 22:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
72Երեկ, 21:24