«Այսօրվա պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը». Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:
Մեր նորանկախ պետականության և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը։ Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։
Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Հայցում ենք, որ Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի Հայոց բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ապահովություն ու բարօրություն պարգևի մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։
Թող Աստծո խաղաղությունը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները լինեն մեզ և ամենքի հետ այսօր և միշտ. ամեն։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում
4413:18
Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
177Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
28415.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
84009.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
162309.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
87008.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
87108.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
69607.09.2026, 13:36