«Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի

Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավոր Ռուդոլֆ Ավագյանը՝ մերժելով Գլխավոր դատախազության ներկայացրած հայցը։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի զբաղեցրած տարածքի կասկածելի սեփականաշնորհման պատմությունը սկսվել է 1995 թ․-ից։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ, ներկայում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող տարածքը 5655 ԱՄՆ դոլարով վաճառվել էր իշխանական Խաչատուր Սուքիասյանի հոր՝ Ալբերտ Սուքիասյանի ղեկավարած կազմակերպությանը։ Տարածքում պետք է հայ նկարիչների նկարների վաճառատուն կառուցվեր։ Սեփականաշնորհումից և կառուցապատումից հետո տարածքը Սուքիասյանները օգտագործում են բիզնես նպատակով։
«Հետքի» հրապարակման հիման վրա հարուցված քրեական վարույթից հետո՝ 2022 թ.-ից, Դատախազությունը վարչական և հակակոռուպցիոն դատարաններում պահանջում էր անվավեր ճանաչել տասնամյակներ առաջ կնքված պայմանագրերը և «Սիլ պլազայի» տարածքը վերադարձնել պետությանը։ Դատախազությունը պարզել էր, որ հողատարածքը «օգտագործման իրավունքով» 1995 թ.-ին Ալբերտ Սուքիասյանի կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի որոշումից հետո որոշում չի կայացվել այն սեփականության իրավունքով վաճառելու մասին։ Հետևաբար սեփականաշնորհումն ապօրինի է եղել։
«Սիլ պլազայի» սեփականատեր «Գռզո պլազա» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, Հակակոռուպցիոն դատարանում իր դիրքորոշումը ներկայացնելիս, դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դատախազությունը բաց է թողել դատարան դիմելու 1 տարվա ժամկետը, քանի որ պետության ենթադրյալ խախտված իրավունքի մասին Դատախազությունն իմացել է 2022 թ.-ին։
Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը որոշել է․ «Դատարանը, առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը, հայցային վաղեմության միջնորդության քննության շրջանակներում ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ Պատասխանողի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, ենթակա է բավարարման, և այդ հիմքով հայցը ենթակա է մերժման․․․»։ Այս դատական ակտը կայացվել է 2025 թ․-ի հունվարի 10-ին և կարող է բողոքարկվել վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։ Վճիռը չբողոքարկվելու դեպքում այն կմտնի օրինական ուժի մեջ։
Նշենք, որ մեկ այլ դատարանում՝ վարչականում եւս քննվել է «Սիլ պլազայի» զբաղեցրած տարածքը պետությանը վերադարձնելու կրկին Դատախազության հայցը, որով կրկին «Գռզո պլազա» ՍՊԸ-ի օգտին որոշում է կայացվել, որը Դատախազության կողմից վերադաս դատարաններում բողոքարկվելուց հետո մնացել է անփոփոխ։

«Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու»․ Էդուարդ Հայրումյան
314:12
«Տեսնենք՝ ինչ կա օդանավի մեջ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3913:54
«Վճարում կատարած քաղաքացիներին տուգանում են»․ Ռուզաննա Ստեփանյան (տեսանյութ)
4613:36
«Դպրոցի պատերին պետք է դնել նոր ցուցանակ. «Սովորելը թարգեք, գնացեք երգելու»»․ Բաբկեն Պիպոյան
6112:48
«Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Աղի լճի» տարածքի պահպանությունը, բարեկարգումը»․ Ջուլիետա Ազարյան
6911:48
«Արտակ Ավետիսյանն արդարացվեց»․ Ռուբեն Մելիքյան
6911:42
«Կարդացի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7611:18
«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6610:54