3 գերու դիմաց Իսրայելը բանտից կազատի 110 պաղեստինցի բանտարկյալի

Իսրայելը միջնորդների միջոցով ստացել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ Համասի կողմից վերցված 8 պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն հինգշաբթի օրը՝ հունվարի 30-ին։ Նրանց թվում են 3 իսրայելցի և 5 օտարերկրյա աշխատողներ՝ Թաիլանդի քաղաքացիներ։ Պատանդների ընտանիքներն արդեն ծանուցվել են նրանց ծրագրված ազատ արձակման մասին։
Ինչպես հայտնում է Ynet-ը, վաղը պետք է ազատ արձակվեն կին զինվոր Ագամ Բերգերը, քաղաքացիական անձ Արբել Յեհուդը և 80-ամյա Գադի Մոզեսն, ով առևանգվել էր Կիբուց Նիր Օզից։ Մոզեսը և Յեհուդը գերի էին «Իսլամական ջիհադի» մոտ, իսկ Բերգերը գերի էր ՀԱՄԱՍ-ի մոտ: 3-ի դիմաց Իսրայելը բանտից կազատի 110 պաղեստինցի բանտարկյալի։ 
Ազատված թայլանդցի պատանդների անունները դեռ չեն հրապարակվում։ Նրանց ազատ արձակումն ի սկզբանե նախատեսված չէր՝ որպես Իսրայել-ՀԱՄԱՍ գործարքի առաջին փուլի մաս, քանի որ նրանք բոլորը երիտասարդ տղամարդիկ են, և Իսրայելը չէր պնդել նրանց ազատ արձակումը՝ որպես առաջնահերթություն:
Պաղեստինցի բանտարկյալների հետ իսրայելցի պատանդների հերթական փոխանակումը նախատեսվում է իրականացնել շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին. նախատեսվում է, որ ՀԱՄԱՍ-ը կազատի ևս երեք պատանդի:

Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
6000:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
64Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
63Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
127Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
62Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
69Երեկ, 21:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
72Երեկ, 21:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
65Երեկ, 20:54