«Մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, անցնելու են միայն դրանց օգտագործմանը». Տիգրան Ավինյան

«Հանրային հեռուստաընկերության» «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հստակեցրեց՝ տրանսպորտային վճարի համակարգում 150 դրամանոց նոր պրոդուկտ են ավելացրել՝ քննադատությունների ֆոնին: «300 դրամանոց տոմսը կապ չունի այս փոփոխության հետ, դա ժամանակի մեջ 3 ուղևորափոխադրման տոմս է՝ այսպես ասած՝ տուրիստի համար»,- ասաց Ավինյանը:
Ըստ Ավինյանի՝ տոմսային համակարգը լուծում է 2 խնդիր, առաջինը՝ պետք է մարդկանց հարմար և մատչելի լինի, երկրորդը՝ պետք է լուծի ֆինանսական որոշակի հավաքագրում, որովհետև ունենք նոր որակի տրանսպորտ, որի սպասարկումն ավելի թանկ է: Ֆինանսական հավաքագրման խնդիր կա լուծելու, որպեսզի կարողանանք պահպանել և հետագայում կատարելագործել ավտոբուսային պարկը»,- նշել է քաղաքապետը։
«Մենք մեկ ուղևորատոմսի արժեք չենք ունեցել: Մենք սովոր ենք, որ մեկ ուղևորափոխադրմամբ պետք է հաշվարկն անեն, և անկեղծ ասած՝ պատերազմել դրա հետ, դրա դեմ պայքար մղել՝ մենք որոշեցինք, որ բացարձակ անիմաստ է, և մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք ունենանք էդ մի տեսակի ուղևորատոմսի պրոդուկտը, և մենք դա իրականացրեցինք»,- ասաց Ավինյանը՝ վստահեցնելով՝ մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, հետագայում անցնելու են միայն դրանց օգտագործմանը:
«Մենք ունեցել ենք այդ մեկանգամյա ուղևորափոխադրումը և հիմա միանգամից 7-8 փաթեթ ենք առաջարկում։ Մարդիկ խճճվում են, որովհետև տոմսային համակարգը նոր է և դրան սովորելը որոշակի ժամանակ է պահանջելու»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
27709.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
36807.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
46106.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83929.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104525.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113723.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
116022.09.2026, 21:24