«Մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 203 դրամ է». Տիգրան Ավինյան

«Կան քաղաքական գործիչներ, որ շատ են շտապում ռեֆորմներ անել, կան, որ ընդհանրապես չեն ուզում անել: Մենք շատ էինք շտապում, կարող ենք տեմպերը թուլացնել: Ռեֆորմները սեպագիր արձանագրություններ չեն՝ քարի վրա փորագրված։ Ռեֆորմների ընթացքում փոփոխությունները շատ նորմալ են»,- «Հարցազրույց»-ի եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա հավաստիացումների՝ ամսական կտրվածքով մոտ 1,8 միլիարդ դրամ ծախսում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վրա։ Ավտոբուսների հետգնման վճարը 378 միլիոն դրամ է։
«Երբ այս թվերի համագումարը բաժանենք նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսվա ուղևորափոխադրումների քանակի վրա, կստանանք 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը՝ 203 դրամ»,- ասել է նա։
Քաղաքապետը նշեց, որ այս տարի նախատեսում են շուրջ 50 կանգառասրահ կահավորել։ «Ունենալու ենք տրանսպորտային հստակ էլեկտրոնային չվացուցակ»,- եզրափակեց քաղաքապետը՝ նշելով՝ «Յանդեքս» հավելվածում ունեն ամբողջական ավտոբուսային ցանցի դինամիկ քարտեզը:
«Մարդը, երբ որոշում է Ա կետից Բ կետ տեղափոխվել, տրանսպորտային այդ հավելվածով կարող է տեսնել, թե տրանսպորտը որ րոպեին կլինի այդ կանգառում, կամ տեղփոխով կընտրի ամենաարդյունավետ տարբերակը»,- ասաց Ավինյանը:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
27709.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
36807.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
46106.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83929.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104525.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113723.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
116022.09.2026, 21:24