Տասնյակ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում «Ջան, Ղարաբաղ» են երգում ու պարում

Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «Խայտառակություն։ Երևանի կենտրոնական հրապարակում մի խումբ ադրբեջանցիներ ադրբեջաներեն երգ են երգում՝ «Ղարաբաղ»: Իսկ ո՞ւր են մեր քաջարի ոստիկանները։ Թե՞ նրանք կարող են միայն Եռաբլուրում ծեծել մեր զոհված զինվորների մայրերին։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ Բաքվում հայ երիտասարդների խմբի հետ, եթե հայերեն երգ երգեին, թեկուզ դա հայրենասիրական չլիներ։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ժողովուրդ։ Ինչի՞ են վերածել մեր երկիրը իշխանության այս կոռումպացված տականքները, որ ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց այդքան լկտի ու սանձարձակ են պահում։ Ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները ազատորեն գալիս Հայաստան և իրենց այդքան լկտիաբար պահում. մերթ Ծիծեռնակաբերդում «գորշ գայլ» նշաններ են ցույց տալիս, մերթ Երևանի կենտրոնում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգն են երգում։ Հայաստանի հայեր, ի՞նչ է կատարվում ձեզ հետ, ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ եք հանդուրժում այս դավաճան ու կոռումպացված իշխանությունների բոլոր ապօրինությունները։ Մինչև ե՞րբ եք այս ամենը հանդուրժելու ու լռելու։ Խայտառակություն է»:

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00