Հայտնաբերվել են Վաշինգթոնում կործանված ինքնաթիռի երկու սև արկղերը․ #ABC

1753
Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ., 09:50
Վաշինգթոնի մերձակայքում ավիավթարի ենթարկված American Airlines ավիաուղիների CRJ700 մարդատար ինքնաթիռի երկու ձայնագրիչները՝ սև արկղերը, հայտնաբերվել են, հայտնում է ABC հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ սև արկղերը հետազոտության են ուղարկվել ԱՄՆ-ի տրանսպորտայի անվտանգության ազգային խորհրդի լաբարատորիա, որտեղ նախատեսում են նախնական տվյալները հրապարակել 30 օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Վաշինգթոնի օդանավակայանի մոտ մարդատար ինքնաթիռը նախօրեին բախվել էր ռազմական ուղղաթիռի հետ և ընկել գետը։ Ինքնաթիռի և ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը, ընդհանուր առմամբ՝ 67 մարդ, մահացել են։ Փրկարարները գետից դուրս են բերել ավիավթարի զոհերի 40 մարմին։

«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
2922:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
6922:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
11021:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
10821:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
7920:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
7020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
7419:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
18819:30