Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձի ապահովումը

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին Հայ դատի Կանադայի հանձնախմբին ուղղված իր նամակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակը։
Մասնավորապես, նշվում է, որ Բաքվում հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների՝ շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում անվերապահ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։
Ժոլին նաև կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ապահովել հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց հայրենիք, պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը և կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Արտգործնախարարը շեշտել է Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ ուժի կիրառման և դրա կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակներում։

Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
1201:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
5100:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
4900:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
50Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
43Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
72Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
105Երեկ, 22:18
«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
59Երեկ, 22:01