«Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը ողջ Հայաստանի վճռական ավարտն է». Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Դանիելյանի թելեգրամյան գրառումը. «Թուրքիայի և Ադրբեջանի համար այսպես կոչված «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է, որին հասնելու դեպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր.
1. Վերջապես ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժեք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարավային Կովկասի գլխավոր ուժը։
2. Թուրքիային կապում է թյուրքական աշխարհի հետ՝ դարձնելով վերջինիս տարածաշրջանային գերտերություն (այսպես կոչված «նեո-պանթյուրքիզմ»)։
3. Կտրում է Հայաստանի հարավն ու փաստացի անկլավի վերածում հայկական պետության տարածքը՝ մեզ լիարժեք կախման մեջ գցելով Թուրքիայից և հետևողական վերացնելով։
«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը և իրականացնողը, ինչպես նաև գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է։ Առնվազն վերջին 120 տարիների ընթացքում հայության տարբեր սերունդներ, գիտակցելով սա, պայքարել են այս ծրագրի իրականացման դեմ։
Այժմ մեր հերթն է։
Այս իրավիճակում Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն է։ Հենց այս նպատակով առաջիկա օրերին կհրապարակենք շատ մանրամասն վերլուծություն այն մասին, թե ինչ է այդ «միջանցքը», որն է դրա իրական պատմությունը և դրա նշանակությունն այսօր։
Ավելին ասեմ, այդ ամենը ոչ միայն կկարողանաք կարդալ, այլև նայել ու լսել»:

«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
12719:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
7317:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
7717:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
7017:24
«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան
7617:12
«Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից»․ Վարդան Ոսկանյան
7517:06
«Սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները»․ Վահե Սարգսյան
6516:54
«Ասում են՝ ՊԵԿ-ը դարձել է բարեկամների եկամուտների կոմիտե», «չկա այդպիսի բան»․ բանավեճ՝ Էդուարդ Հակոբյանի և լրագրողների միջև (տեսանյութ)
6716:30