«Թշնամիների ու նրանց դրածոների ծրագիրը ՀՀ մասնատումն է»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեսյբուքյան գրառումը․ «Ո՞րն է թշնամիների ու դրածոների ծրագիրը․
Հայաստանում ստեղծել տնտեսապես ու հոգեբանորեն ծանր, անկարգ, խառնաշփոթ մի իրավիճակ։ Հանրության ամբողջ ուշադրությունը շեղել առօրյա կենցաղային հոգսերի, ինչպես նաև ազգային-պետական արմատական արժեքների դեմ խունտայի ամենօրյա հարձակումների և դրանց շուրջն անընդհատ ընթացող անպտուղ, թատերականացված բանավեճերի և աղմկահարույց ելույթների վրա։ Մահու չափ հոգնեցնել և հյուծել հայ մարդկանց, բթացնել նրանց զգոնությունը։ Այնուհետև մի գեղեցիկ օր ի լուր աշխարհի հայտարարել թշնամու հերթական ստորացուցիչ պահանջներն ընդունելու մասին։ Միաժամանակ պայմաններ ստեղծել Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հաջողության համար։
Վերջնական տեսքով ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության մասնատում. Սյունիքն անցնում է Ադրբեջանին, մնացորդը հանձնվում է ՌԴ-ի կամ գուցե ԵՄ-ի խնամակալությանը (այս հարցում դեռ սակարկում են)։ Կարճ ժամանակ անց ՀՀ-ի մնացուկները՝ ներառյալ Երևանը ամբողջապես հայաթափվում և թուրքացվում են։
ՀՀ այսօրվա իշխանության և նրան սատարող «ընդդիմության» ղեկավար դեմքերն արագորեն չվում են հեռու-հեռուներ՝ հետևելով նախկին իշխանությունների բազմաթիվ գործիչներին (Վիգեն Սարգսյան, Գ. Կոստանյան, Մ. Մինասյան, շատ ու շատ ուրիշներ)։
Ըստ այսմ, Նիկոլի ու ՔՊ-ի հետ հարց ու պատասխանի մեջ բռնվելը վաղուց ժամանակավրեպ և ինքնին շեղող ու ապակողմնորոշող գործ է, եթե նպատակը, իհարկե, նրան անընդհատ լեգիտիմացնելը չէ։ Քննարկումների գլխավոր առարկան պետք է լինի այն, թե ո՞վ՝ ո՞ր ուժը, ե՞րբ և ինչպե՞ս է կարողանալու կասեցնել խունտայի այս ազգակործան ընթացքը։
Ո՞Վ, Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս»։

«Սպասարկում են ՀՀ-ի նկատմամբ կիրառվող «Անակոնդայի ռազմավարությունը»․ Արա Պողոսյան
621:00
«ՀՀ-ում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց»․ Քրիստինա Վարդանյան
4620:24
«Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ». Նովակ
8420:12
«Հարկատուները հերոսաբար սպասում էին ավտոբուսին․ հարամ լինի այսպես տուն հասնելը»․ Կարեն Հեքիմյան
7519:18
«Ազգային ամոթ է, որ երկրի ինտելեկտուալ և առաջադիմական ռեսուրսը կուտակվել է բանտերում»․ Վահե Հովհաննիսյան
6918:36
Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
7218:06
«Օր օրի ավելացող հարկերի, տուրքերի ու բանկային տոկոսադրույքների թեման չի բարձրաձայնվում»․ Վահե Գրիգորյան
6717:54
«Ընդդիմության խնդիրը ոչ թե ռուս-հայկական հարաբերություններն են, այլ՝ Մոսկվայի աջակցությամբ ՀՀ-ում իշխանափոխությունը». Վահրամ Աթանեսյան
9116:42