«Պահանջում ենք համաժողովրդական հանրաքվե»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պահանջում ենք համաժողովրդական հանրաքվե
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«…Փաստ է, որ ՀՀ քաղաքացիներն ավելի քան 50 հազար ստորագրություն են հավաքել և կոնկրետ հարց են առաջադրել ՀՀ ԱԺ-ին և կառավարությանը, որը համապատասխանում է ՀՀ կառավարության հայտարարություններին: Ես դեռ այն ժամանակ իմ համոզմունքն եմ արտահայտել, որ այդ թեմայի շուրջ մարդիկ կհավաքեն և՛ 50 հազար ստորագրություն, և՛ 300 հազար ստորագրություն: Եթե ԱԺ-ն մերժի օրենքի ընդունումը, որոշ ժամանակ անց պետք է անենք հանրաքվե, որովհետև սահմանադրական կարգավորումները հստակ են…»
Այս հայտարարությունը 50 հազար քաղաքացու վրա ոչ թե ԵՄ-ին միանալու պատասխանատվությունը բարդելու մասին է, այլ «ուկրաինացման» պատասխանատվությունը բարդելու, քանի որ և՛ ԵՄ-ում, և՛ մեր կառավարությունում բոլորը գիտեն, որ այս գործընթացը բացարձակ եվրոինտեգրման մասին չէ։
Եթե մեր իշխանությունները այդքան ականջալուր են մեր քաղաքացիների պահանջներին, ապա թող հնարավորինս շուտ այդ հարցը դնեն հանրաքվեի։
Համաժողովրդական հանրաքվեն կորոշի՝ ընտրել նոր պատերազմի տանող «ուկրաինացման» ճանապարհը, թե մերժել այն, ընտրելով խաղաղությունը»։

«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
6215:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
9415:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
6614:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
12314:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
7414:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
14712:55
«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
11209:36
«Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու չի լինի»․ Արա Պողոսյան
10809:18