«Ադրբեջանն իր պահանջների ընդլայնման հերթական շրջափուլում է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես շարունակում եմ պնդել, որ եթե Ադրբեջանը նպատակ ունենա ստորագրելու «Խաղաղության» մասին փաստաթուղթը, ապա որևէ էական խնդիր, սեղանին դրված դրույթների հետ չունի:
Կողմերն ասում են, որ փաստաթղթի 15 հոդվածը համաձայնեցված է ու քննարկում են չհամաձայնեցված՝ տակը մնացած 2 հոդվածները:
Երբ ներկայացվում է, թե որոնք են այդ հոդվածները՝ սահմանին երրորդ երկրի զորքեր չտեղակայելու և միջազգային վեճերից երկկողմ հետ կանգնելու մասին, ապա սկնհայտ է, որ դրանք ոչ միայն օրակարգի ամենաբարդ հարցերը չեն, այլ կողմերի «հակասություններն» առանձնապես սուր կամ ակնհայտ մերժող տարրեր չեն պարունակում:
Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է Ադրբեջանը արհեստականորեն ձգում պրոցեսը:
Այստեղ տարբեր պատճառներ կարող են լինել, բայց երկուսին կանդրադառնամ:
Առաջին, Ադրբեջանն իր պահանջների վերաթարմացման կամ ընդլայնման հերթական շրջափուլում է:
Երկրորդ, ուժի կիրառման պլանը որպես տարբերակ ունենալով, Ադրբեջանը ուսումնասիրում է պատերազմի վերսկսման ներքին և արտաքին գործոնները, գնահատում դրա հետևանքները:
Այստեղ նպատակը կարող է լինել Սյունիքի ուղղությամբ հնարավոր օպերացիան և «միջանցքի»՝ ուժով բացման անվան տակ Սյունիքի կամ դրա մի հատվածի օկուպացիան:
Չմոռանանք, որ «միջանցքի» թեման «խաղաղության» փաստաթղթից հանված է և դրված է առանձին քննարկման օրակարգում»:

«Ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիք»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
11316:54
«Տարիքով և կենսափորձով մեծ երեսփոխանը նման հիմար բան է ասել. ի՞նչ սպասել ՔՊ֊ական ջահել պատգամավորներից»․ Ոսկան Սարգսյան
11216:42
«Կաթողիկոսն ու ընդդիմադիր պատգամավորները նախընտրեցին մնալ օրվա իշխանության կողմից թելադրված օրակարգում»․ Կարեն Հեքիմյան
10615:48
«9-րդ գումարման ՀՀ-ի ԱԺ-ում հայտարարվում է լռության րոպե». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11215:30
«Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը և Արարատ Միզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
12015:12
Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
9715:06
«Այժմ ձեր քայլերով պետք է ապացուցեք, թե ինչի համար եք ստացել ժողովրդի վստահությունը»․ Մանուել Մանուկյանը՝ ԱԺ ընդդիմությանը
9614:30
««Իսկական հայկական ընդդիմությունը» հերթական անգավ մտավ իր ամպլուայու մեջ»․ Հայկ Մարտիրոսյան
9714:18