«Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը թուրքական օպերացիա է». Արմեն Աշոտյան
78 Երեկ, 23:54 Արմեն Աշոտյանը, պատասխանելով վարչապետի ասուլիսի վերաբերյալ քաղաքացու հարցին, գրում է. «Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը (օրհներգ, Արարատ, զինանշան) թուրքական օպերացիա է։ Նիկոլը օգտագործեց ասուլիսը՝ շարունակելու համար պայքարը Հայաստանի Հանրապետության պետական և ազգային խորհրդանիշների դեմ։ Այս թուրքական դիվերսիան նա և իր խմբակը իրականացնում են ամենաանհավանական ստերով և փուչ հիմնավորումներով։ Ցույց տամ իրենց տխմարությունները օրհներգի փոփոխության օրինակով: Եվ այսպես, Ֆրանսիայի օրհներգը՝ «Մարսելյեզը» իր բովանդակությամբ կռվի, արյան և բռնությունների մասին է և ավարտվում է հերոսական մահվան պատվաբերության մասին տողերով։ Մահվան մասին տողերով է ավարտվում նա Շվեդիայի օրհներգը. «Այստեղ, Հյուսիսում եմ ուզում ապրել և մեռնել»։ Իտալիայի օրհներգը էլ ավելի «ագրեսիվ» է։ Այսօրվա աչքով որ նայես տեքստին, առանց պատմություն իմանալու և հասկանալու, կապշես։ Իտալական օրհներգի տեքստը Ավստրիային համեմատում է արյունախում, բայց փետրաթափ եղած արծիվի հետ։ Պատկերացնո՞ւմ եք։ Բայց դա չի խանգարում երկուսին էլ լինել ԵՄ անդամ։ Լեհաստանի օրհներգում գովերգվում և մեծարվում է Նապոլեոն Բոնապարտը, ում բազմաթիվ եվրոպական երկրներում լավով չեն հիշում։ Այլ երկրների օրհներգներում ամենաքննադատված երկիրը Իսպանիան է, ում ուղղակի դատափետում են Պերուի, Ուրուգվայի, Էկվադորի և այլ լատինաամերիկյան երկրների օրհներգներում։ Բայց սա չի խանգարում նրանց սերտ կապեր ունենալ նախկին մետրոպոլիայի հետ։ Ուստի նիկոլական հիմնավորումները բացարձակ անհիմն են և ուղղակիորեն Թուրքիայի պահանջների քողարկում են»։ |
«Տուզիկի պես փղի վրա հաչում եք՝ մտածելով, թե փղի կնճիթին է դա». Ալեն Սիմոնյան
5202:18Նիկոլ Փաշինյանը դեպի Վաշինգթոն ուղևորությունից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
4902:12Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց (տեսանյութ)
6702:00«Փորձում եք մի անգամ էլ մոլագարին գցել թակարդը, որտեղից ինքը հանգիստ դուրս ա գալու, բայց խուրդվելու ա երկիրը». Արգիշտի Կիվիրյան
9801:12«Այս օրինակով Նիկոլն ասում է, որ կկալանավորեն նրանց, ովքեր դեմ կլինեն Հայաստանում ադրբեջանցիների հետ «համակեցությանը»». Սևակ Հակոբյան
8801:00«Սա լավագույն ապացույցն է, որ չարիքի իշխանությունները թշնամու ներկայացուցիչն են». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
8300:54Իրավիճակը Աջափնյակի դատարանի առջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
11800:48Բագրատ Սրբազանը ևս միացել է Ղարիբ Բաբայանի կալանքի դեմ բողոքող քաղաքացիներին (տեսանյութ)
10100:36