Ձերբակալվել է Իրանի` Հանրապետության հրապարակում երգող քաղաքացիներից մեկը
97 Երեկ, 22:54 Հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 23/1 հասցեի մոտ մի քաղաքացի կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ քաղաքային ավտոբուսում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։ Տեղում ոստիկանները պարզել են, որ այդ արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի, ում երբ թիվ 10 երթուղու ավտոբուսում նախազգուշացրել են, որպեսզի դադարեցնի անհարգալից վերաբերմունքը հասարակության նկատմամբ, նա չի դադարեցրել արարքը և շարունակել է արհամարական վերաբերմունքը, այդ թվում՝ տրանսպորտում հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների հասցեին։ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ անձը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Միլարդ Վահիդն է, ում նաև մի քանի քաղաքացիներ փորձել են կարգի հրավիրել, սակայն նա վիճաբանել է, ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն նկատողություն արած Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Յուրի Բ․-ին և Երևանի բնակիչ 21-ամյա Գագիկ Ա․-ին՝ վերջիններին պատճառելով ֆիզիկական ցավ։ Էրեբունու ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել են Մ․ Վահիդին, ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրանցին ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ձերբակալվածն իրանցի այն քաղաքացիներից մեկն է, ով օրեր առաջ, իր համերկրացիների հետ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգեր է երգել։ |
Meta-ն Թրամփին կվճարի 25 մլն դոլար՝ սոցցանցերում նրա օգտահաշիվներն արգելափակելու համար․ #WSJ
11203:20«Տուզիկի պես փղի վրա հաչում եք՝ մտածելով, թե փղի կնճիթին է դա». Ալեն Սիմոնյան
10902:18Նիկոլ Փաշինյանը դեպի Վաշինգթոն ուղևորությունից տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
9102:12Ղարիբ Բաբայանն ազատ արձակվեց (տեսանյութ)
11202:00«Փորձում եք մի անգամ էլ մոլագարին գցել թակարդը, որտեղից ինքը հանգիստ դուրս ա գալու, բայց խուրդվելու ա երկիրը». Արգիշտի Կիվիրյան
12101:12«Այս օրինակով Նիկոլն ասում է, որ կկալանավորեն նրանց, ովքեր դեմ կլինեն Հայաստանում ադրբեջանցիների հետ «համակեցությանը»». Սևակ Հակոբյան
10701:00«Սա լավագույն ապացույցն է, որ չարիքի իշխանությունները թշնամու ներկայացուցիչն են». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
9700:54Իրավիճակը Աջափնյակի դատարանի առջև. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13400:48