Բրիտանացի զինվորականը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման` Իրանի օգտին լրտեսության համար

Բրիտանացի նախկին զինվոր Դանիել Խալիֆը դատապարտվել է 14 տարի 3 ամսվա ազատազրկման Իրանի օգտին լրտեսության համար։
Պատիժը կայացրել է Թագավորական դատարանի դատավոր Բոբի Չիմա-Գրաբը: Նոյեմբերին 23-ամյա Խալիֆն, ով իրանական ծագում ունի, մեղավոր է ճանաչվել Միացյալ Թագավորության զինվորականներին գաղտնի տվյալներ հավաքելու համար՝ հետագայում Իրան տեղափոխելու նպատակով, ինչպես նաև 2019-2022թ. միջև ահաբեկչություն նախապատրաստելու և իրականացնելու համար տեղեկատվություն հավաքելու համար։
Դատավարության ընթացքում պարզվել է, որ իր ծառայությունն սկսելուց անմիջապես հետո Խալիֆը սոցիալական ցանցերի միջոցով կապ է հաստատել մի անձի հետ, ով կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Դրանից հետո խալիֆին իրանական հետախուզական ծառայություններից ծանոթացրել են իր անգլախոս կառավարչի հետ։ Ինքը՝ խալիֆը, պնդում էր, որ դիտավորյալ երկակի խաղ է սկսել, որպեսզի հետո սկսի աշխատել բրիտանական հետախուզական ծառայությունների համար: Խալիֆի վարկածի համաձայն՝ նա կեղծ տեղեկություններ է փոխանցել Իրանին, ինչի համար իրանական կողմը նրան վճարել է մոտ 3000 դոլար։

«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
2922:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
6922:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
11021:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
10821:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
7920:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
7020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
7419:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
18819:30