«Հազարավոր քաղաքացիներ վճարել են 100 դրամ. վաղը շարունակում ենք». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա բոյկոտը հաջողված էր. հազարավոր քաղաքացիներ վճարել են առավելագույնը 100 դրամ, մի մասն առհասարակ չի վճարել: Երևանի կեսն անվճար է երթևեկում, փաթեթներ շատ քիչ մարդ է գնել, տրոլեյբուսները հիմնականում դատարկ են, վարորդները որևէ խոչընդոտ չեն ստեղծում և մեծամասամբ համագործակցում են բոյկոտ իրականացնող քաղաքացիների հետ, ուսանողները գնալով ավելի ակտիվ են:
Տեխնիկական խնդիրներից՝ մեկանգամյա QR-ները սարքերը հաճախ չեն կարդում, ամսական 1 քարտով իրար հետևից 100-ից ավելի մարդ կարող է մետրո անցնել, «Թելսել»-ի թեժ գծերը հասանելի չեն խնդիրների ու բողոքների դեպքում, ավտոբուսները պիկ ժամերին այնքան լցված են, որ վալիդատորին ֆիզիկապես հասնել հնարավոր չէ անգամ տոմս ունենալու դեպքում:
Վաղվանից բոյկոտը շարունակվում է»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
27709.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
36807.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
46106.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83929.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
90429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
104525.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113723.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
116022.09.2026, 21:24