ԱՄՆ-ի ու Մեքսիկայի նախագահները համաձայնության են եկել

Մեքսիկայի և ԱՄՆ-ի նախագահներ Կլաուդիա Շայնբաումը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են մեկ ամսով հետաձգել 25 տոկոս մաքսատուրքերը, որոնք ԱՄՆ-ի նոր վարչակազմը նախատեսում էր սահմանել փետրվարի 4-ին, հայտնում է EFE-ն։
Գործակալության տվյալներով՝ այս մասին նրանք հեռախոսով պայմանավորվել են փետրվարի 3-ին։
Շայնբաումն ասել է, որ «լավ խոսակցություն» է ունեցել Թրամփի հետ։ «Այսօրվանից տուրքերի ներդրումը դադարեցվել է մեկ ամսով»,- գրել է նա սոցցանցում։
Մեքսիկայի նախագահը նաև նշել է, որ երկու երկրների միջև աշխատանքային խմբերն այսօրվանից կսկսեն աշխատանքը առևտրի և անվտանգության հարցերի շուրջ։
Սպիտակ տունը նույնպես արդեն հաստատել է մաքսատուրքերի ներդրումը հետաձգելու համաձայնությունը։
«Մենք պայմանավորվել ենք անհապաղ դադարեցնել սպասվող մաքսատուրքերը մեկ ամսով, մինչ մենք բանակցություններ կվարենք պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի, առևտրի նախարար Հովարդ Լութնիկի և Մեքսիկայի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորությամբ»,- գրել է Թրամփը սոցցանցում:
Նա նաև ասել է, որ Մեքսիկայի նախագահը համաձայնել է 10000 զինվոր տեղակայել ԱՄՆ-ի սահմանին՝ դադարեցնելու ֆենտանիլի մաքսանենգությունը ԱՄՆ և անօրինական միգրանտների հոսքը:
Փետրվարի 1-ին Թրամփը հրաման է ստորագրել Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին, իսկ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար՝ 10 տոկոս։ Կանադայի էներգետիկ արտադրանքի մաքսատուրքերը կկազմեն 10% և կազդեն կանադական ողջ էներգիայի վրա, ներառյալ նավթը, գազը և էլեկտրաէներգիան: Մեքսիկայի և Կանադայի առաջնորդներ Շեյնբաումը և Ջասթին Թրյուդոն քննարկել են որոշումը և սեփական պատասխան միջոցները:
Փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Կանադան 25 տոկոս մաքսատուրք է սահմանում ԱՄՆ-ից սննդի, ալկոհոլի, զենքի և մոտոցիկլետների համար։ Հաղորդվում է, որ Մեքսիկայի նախագահը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը նախապատրաստել բոլոր հնարավոր միջոցները՝ ի պատասխան մեքսիկական ապրանքների վրա ԱՄՆ ներմուծման մաքսատուրքերի սահմանմանը։
Փետրվարի 3-ին Թրամփը սոցցանցերում հայտարարեց, որ արդեն մեկ հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ և մինչև օրվա վերջ կրկին կխոսի նրա հետ։

«ՀՀ-ում միշտ եղել է ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1511:54
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
2911:42
Թրամփը սպառնացել է դադարեցնել ԵՄ-ի հետ առևտուրը, եթե Կանադան դառնա ասոցացված անդամ (տեսանյութ)
8711:30
«Մենք նախկինում գործում էինք 06-ի մոդելի տրամաբանությամբ, այժմ՝ «Ռենջ Ռովեր»-ի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3611:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3911:12
«ԱԳՆ-ն վերջին տարիներին արել է միայն մեկ բան՝ միջազգային առևտուր, բայց ապրանքը եղել է հայկական հողերը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4111:06
Գագիկ Ղազինյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը
4410:24
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով համաժողովին (տեսանյութ)
4610:18