Ղազախստանը հրապարակել է AZAL ինքնաթիռի կործանման մասին զեկույցը

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) չվերթի կործանման վերաբերյալ։
Զեկույցը բաղկացած է 53 էջից։ Այն պարունակում է դեկտեմբերի 25-ի առավոտյան Embraer 190 ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները։ Ինքնաթիռը Բաքվից Գրոզնի էր թռչում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են, այդ թվում՝ 7 ռուս:
Անձնակազմն առաջին անգամ խնդիրներ է ունեցել տեղական ժամանակով 5:13:31-ին. տեղի է ունեցել հարված և միացել է ավտոպիլոտի անջատման ձայնային ահազանգը:
Այնուհետև երրորդ հիդրավլիկ համակարգում ճնշումն անմիջապես իջել է, իսկ հեղուկի մակարդակը դրանում իջել է մինչև 0%: Կառավարման մակերևույթների (ELEVATOR, AILERON, RUDDER) դիրքը ամրագրվել է զրոյական դիրքում և մնացել այնտեղ մինչև թռիչքի ավարտը։
«Բեկորների նախնական զննությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի և ձևերի բազմաթիվ միջանցիկ և ոչ միջանցիկ վնասվածքներ: Նմանատիպ վնասներ են հայտնաբերվել օդանավի ձախ շարժիչի և ձախ թևի, ինչպես նաև օդանավի ստորաբաժանումների և բաղադրիչների վրա: Տեղ-տեղ վնասն ունի կանոնավոր ուղղանկյուն տեսք»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովը հայտնաբերել է հիդրավլիկ համակարգերի վնաս, որը, հավանաբար, առաջացել է օդանավի բաղադրիչների մեջ արտաքին առարկաների ներթափանցմամբ: Այս վնասների հետևանքը կարող է լինել հիդրավլիկ հեղուկի/ճնշման կորուստը, ասվում է զեկույցում։ Հայտնաբերվել է նաև կայունացուցիչի շարժիչի կառավարման լարերի վնաս:
Վնասի բնույթն ու ծագումը կորոշվեն հատուկ ուսումնասիրություններով և փորձաքննություններով։
Զեկույցը ներառում է նաև օդաչուների զրույցների սղագրություններ օդային երթևեկության վերահսկիչների հետ, օդանավակայանի տվյալներ և եղանակային տեղեկատվություն:
Հանձնաժողովն առաջարկել է իրականացնել թռիչքների ռիսկերի գնահատում դեպի մարզեր, որտեղ գրանցվել են GPS ազդանշանի կորուստներ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ինքնաթիռը «արտաքինից խոցվել է Ռուսաստանի Գրոզնի քաղաքի մոտ և փաստացի կորցրել է կառավարումը»: Կրեմլից հայտնել են, որ երբ ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, քաղաքը, ինչպես նաև Մոզդոկն ու Վլադիկավկազը, հարձակվել են ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից, իսկ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարձակումները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալիևի հետ զրույցում ներողություն է խնդրել այն բանի համար, որ AZAL ինքնաթիռի ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում։
ՌԴ Քննչական կոմիտեն հանձնարարել է օդանավի կործանման գործով ՀՕՊ-ի և օդային երթևեկության վերահսկիչների աշխատանքի փորձաքննություն։
AZAL-ը ավիավթարից հետո դադարեցրել է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի 11 քաղաքներ։

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00