«Եթե ուզում ես Հայաստանում ծայրահեղականության էջը փակվի, հրաժարական տուր»․ Լևոն Զուրաբյան
![]() 223 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ., 23:36 «Փաշինյանը մոգոնում է ինչ-որ նոր օրակարգ։ Ես երբեմն մտածում եմ՝ սա հոգեբանական խանգարումների արտացոլանք է»,- այս մասին «168Ժամ»-ի հետ զրույցում նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Ցեղասպանության, Արարատ-Արագած խոսույթի վերաբերյալ հայտարարություններին։ Զուրաբյանի դիտարկմամբ՝ Փաշինյանն ինքն իր հետ կռվի մեջ է։ «Էն ժամանակ ինքը «Տիգրան Մեծ» էր, «Աշոտ Երկաթ» էր, էլ չասած՝ «Հիսուս Քրիստոս», և քանի որ իր այդ բոլոր աղետաբեր պատրանքների պատճառով նա մեզ ներքաշեց պատերազմների մեջ՝ ձախողելով բոլոր բանակցությունները, հիմա ընկել է մյուս ծայրահեղության մեջ։ Փաշինյանը պայքարում է իր ներսի պահանջատերի դեմ։ Ո՞ւմ դեմ ես պայքարում, բացի քեզնից, Նիկոլ Փաշինյա՛ն, ոչ ոք չի արել այն արտահայտությունները, որ դու ես արել՝ տարածքային պահանջներ, Սևրի պայմանագիր, Արցախը Հայաստան է և վերջ․․․ Ոչ ոք նման բան չի ասել, ինչ արել ես, դու ես արել․․․ Ամբողջ ազգին ու պետությանը մեղադրում է մի բանի համար, որի համար ինքն իրեն պետք է մեղադրեր, սա արդեն շիզոֆրենիայի դրսևորում է, իր բոլոր ձախողումները թաքցնելու միտում։ Եթե ուզում ես Հայաստանում ծայրահեղականության էջը փակվի, դա քո հրաժարականն է, թող, դուրս արի, ու այդ էջը փակված կհամարվի»,- ընդգծեց քաղաքական գործիչը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
