«Հայրենիքից չեն նեղանում՝ ինչ էլ որ լինի»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հավաքական չեմ վերադառնա։ Օրը կգա, պահը կգա, բոլորը կիմանան պատճառը»․ Հենրիխ Մխիթարյան։
Հավաքականը, տվյալ դեպքում, քո երկիրն է, քո հայրենիքը։ Հայրենիքից չեն նեղանում՝ ինչ էլ որ լինի, ով ինչ էլ ասի։ Այսպիսի կեցվածքի համար չկա ոչ մի բացատրություն, արդարացում, նույնիսկ եթե կա հիմնավոր պատճառ, եթե քեզ նեղացրել են, եթե իսկապես լուրջ պատճառ կա, որը քեզ ստիպել է հեռանալ հայրենիքի խորհրդանիշ հավաքականից:
Ես կարող եմ նեղանալ քաղաքական ռեժիմից, չընդունել օրվա իշխանությունը, նույնիսկ ատել որոշ մարդկանց։ Շատերն են անցել ծանր ճնշումների միջով՝ տարբեր իշխանությունների ու գործիչների կողմից։ Եվ շատերը, ովքեր մինչ օրս էլ մնում են քեզ համար ընդունելի, հենց նրանք են ուրիշներին նեղացրել, զրկել իրենց երազանքներից, իրենց իրավունքներից։
Բայց հարցն այն է, թե արդյոք մենք ի վիճակի՞ ենք որևէ մեկից, որևէ իշխանությունից կամ որևէ անձից առավել սիրել Հայաստանը։ Կարող ես ատել ում կուզես, նեղանալ ումից կուզես ու որքան կուզես։ Բայց հիշիր, որ ժողովուրդը, որը քեզ սիրել է անկեղծորեն, առանց պայմանների, արժանի է, որ դու էլ նրան սիրես՝ անկախ օրվա իշխանություններից, անկախ անձնական վիրավորանքներից ու հիասթափություններից։
Հայաստանը պետք է սիրել բոլորից ու ամեն ինչից առավել»։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
5622:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
7420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
24015:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
11013:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10313:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
11111:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
27210:07